AM | RU | EN
Ծրագրավորում
“Interactive World” ընկերությունը ծրագրային ապահովում է մշակում բոլոր հայտնի հարթակների՝ Windows OS, Android, MAC OS և IOS հիման վրա: Այսօր գրեթե չկա մի խոշոր ընկերություն, որն օգտվում է ծրագրային ապահովումից առանց անհատական պատվերի մշակման:

Անհատական ծրագրային ապահովման մշակումը կօգնի Ձեզ մեծացնել ընկերության առանձին բիզնես գործընթացների արդյունավետությունը: Ցանկանո՞ւմ եք քայլել ժամանակին համընթաց և Ձեր գործընկերներից վերցնել առավելագույն օգուտը՝ նրանց  ազատելով նմանատիպ և ոչ անհրաժեշտ գործողություներից: Անլուծելի խնդիր չկա: Մեր ընկերության ծրագրավորողները կօգնեն Ձեզ լուծել նման խնդիրները:

Ծրագրային ապահովման մշակումը ներառում է.

  • Թեստավորում,
  • Շահագործման կառավարում,
  • Ձեր գործընկերների ուսուցում:

Ծրագրավորման առանձին ուղղություն է հանդիսանում խաղերի մշակումը ինչպես անհատական համակարգիչների, այնպես էլ բջջային սարքավորումների համար: Ծրագրավորման հիմնական լեզուներն են՝ C++, C#, Microsoft .NET, ինչպես նաև եռաչափ խաղերի մշակման այնպիսի հարթակներ, ինչպիսին է՝ UNITY-ն:

Աշխատանքային տարիների ընթացքում ընկերությունը նշյալ ոլորտում ձեռք է բերել ծրագրային ապահովման  մշակման մեծ փորձ՝ սկսելով փոքր բջջային ծառայություններից մինչև ընկերության գործընթացների ավտոմատացումը, հասարակ միամակարդակ խաղերի ստեղծումից մինչև կերպարային եռաչափ բազմամակարդակ խաղերի ստեղծումը:

x