AM | RU | EN

Ընկերության մասին

“Ինտերակտիվ վորլդ” ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականի սկզբին: Ոգեշնչված լինելով հայաստանյան իրականության մեջ իննովացիոն տեխնոլոգիաների կիրառման բացը լրացնելու և վերջիններիս միջոցով ստացվող լուծումների հսկայական բազմությունը հասարակությանը ներկայացնելու գաղափարներով` մենք ներդրեցինք մեր ողջ ժամանակը, եռանդն ու հավատը աշխատանքի մեջ: Լինելով երիտասարդ և միևնույն ժամանակ մեր ոլորտում զգալի փորձ ունեցող թիմ` մենք աշխատանքը վերածեցինք նորարար գաղափարների, ներշնչանքի և աննախադեպ տեխնիկական և ստեղծագործական լուծումների անկասելի փնտրտուքի: Կազմակերպության գաղափարախոսությունը կառուցելով առողջ աշխատանքային մթնոլորտի, թիմային աշխատանքի և սեփական կատարելագործման սկզբունքների վրա` մեզ հաջողվեց ստեղծել միշտ առաջ նայող և դեպի նորանոր նվաճումներ ձգտող համակարգ, որի ամեն մասնիկն ընդունում և արտացոլում է կազմակերպության արժեհամակարգն ու նպատակները: Մենք վստահ ենք, որ գրագետ և հիմնավորված մոտեցումն անգամ ստեղծագործական լուծում պահանջող խնդիրներին գրավականն է առավելագույն արդյունքի հասնելու և լավագույնը մնալու մեր ձգտումը հաջողությամբ ի կատար ածելու: Մենք հավատում ենք մեր ուժերին և պատրաստ ենք համագործակցել նորարար մոտեցումը խթանող և միջազգային միտումներին համընթաց շարժվող բոլոր անհատների և կազմակերպությունների հետ: 
Փոխշահավետ համագործակցության ակնկալիքներով` 
“Ինտերակտիվ վորլդ” ընկերություն