Ձեր ընկերության յուրօրինակությունը ընդգծելու համար “Interactive World”-ը առաջարկում է նորագույն հպազգայուն (սենսորային) համակարգեր: Համակարգերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ցանկացած մակերևույթ կարելի է վերածել հպազգայուն (սենսորային) համակարգի (Touch screen system), oրինակ` խանութի ցուցափեղկը կարելի է արտացոլել հպազգայուն (սենսորային) համակարգի միջոցով: Արտասահմանում լավագույն բրենդային խանութների սրահները արդեն սկսում են կիրառել հպազգայուն (սենսորային) համակարգերը՝ գնահատելով դրանց զգալի ներդրումը հաճախորդների ներգրավման գործում:
Հպազգայուն (սենսորային) համակարգերի միջոցով կարելի է լուծել տարբեր խնդիրներ: Մասնավորապես, հագուստի խանութի վաճառքի ծավալների աճին կնպաստի շուրջօրյա գործող հպազգայուն (սենսորային) ցուցափեղկը: Նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին ցուցափեղկը կարող է ցուցադրել և վաճառել խանութի տեսականին հետևյալ կերպ. Գնորդը ծանոթանում է խանութի տեսականուն, փորձում է իր հավանած հագուստն ու պարագաները՝ «հագցնելով» այն մոնիտորին երևացող մոդելներին: Կիրառելով նմանատիպ նորամուծություն շուկայում՝ Դուք ձեր մրցակիցների նկատմամբ ձեռք եք բերում հետևյալ առավելությունները.
Իրենց մեջ տեղեկատվություն պարունակող սենսորային ցուցափեղկերն ու էկրանները կարող են օգտագործվել և՛ թանգարաններում և՛ բանկերում, այլ կերպ ասած, ցանկացած հաստատությունում, որտեղ ցանկություն կա գրավելու հաճախորդի ուշադրությունը: Օրինակ՝ առևտրի կենտրոնում հպազգայուն (սենսորային) մոնիտորի վրա կարելի է տեղադրել ինտերակտիվ քարտեր, ինչը կհեշտացնի հաճախորդների գործը: Հպազգայուն (սենսորային) էկրանի օգնությամբ կարելի է անցկացնել տարաբնույթ ներկայացումներ: Հպազգայուն (սենսորային) համակարգերի կիրառման ոլորտները, փաստորեն, անսահմանափակ են Գոյություն ունեն տարբեր տեսակի հպազգայուն (սենսորային) էկրաններ, որոնք աշխատում են տարբեր ֆիզիկական սկզբունքների հիման վրա, սակայն առանձնացնենք հիմնական տեսակները.
Հպազգայուն (սենսորային) մակերեսը սարքավորմանը հաղորդում է շոշափման հստակ կոորդինատներ: Սենսորային համակարգերի գլխավոր բնութագրիչն է միաժամանակյա հպումների արձագանքման հնարավորությունը: Համաձայն նման հատկության համակարգերը բաժանվում են 2 տեսակի.
Նշյալ տեխնոլոգիաներից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ առավելություներն ու թերությունները. Սենսորային համակարգը ընտրելուց առաջ պետք է ուսումնասիրել ճշգրիտ խնդիրը և միայն դրանից հետո որոշել, թե որ տեխնոլոգիան կիրառել: |
|
View video |