AM | RU | EN
3D Մափինգ
3D ճարտարապետական պրոեկցիան (Մափինգը) տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս տեսապատկեր արձակել տարբեր անհավասար մակերեսների վրա: Մապպինգի օգնությամբ կարելի է շոու ծրագրեր կազմակերպել ինչպես փակ տարածություններում, այնպես էլ քաղաքի փողոցներում, որոնք գրավում են յուրաքանչյուրի ուշադրությունը և, անկասկած, վառ տպավորություն թողնում: Որպես կանոն, 3D Մապպինգը կիրառվում է շենքերի վրա պրոեկցիոն շոուներ հեռարձակելու համար: Դրա համար յուրաքանչյուր շենքի ճակատային հատվածի համար ստեղծվում է անհատական 3D հոլովակ, որը արտացոլում է ճարտարապետական դետալնեը:

Գաղտնիք չէ, որ գովազդի արդյունավետության հարցում հեռուստատեսությունից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում արտաքին գովազդը: 3D պրոեկցիայի օգնությամբ ստացվող լուծումները կարող են դառնալ արտաքին գովազդի հիմքը: Քանի որ  3D պրոեկցիան թույլ է տալիս  նորովի ըմբռնել շենքի ճարտարապետական  դետալները և դինամիկա հաղորդել անշարժ կառույցներին, այն նաև կարող է հետաքրքիր լրացում լինել կազմակերպված բացօթյա միջոցառումների համար՝ տոնին հաղորդելով անհրաժեշտ «շոու» բաղադրիչ և գրավչություն: Ուղղակի անհնար է անտարբեր մնալ նման տեսարանի նկատմամբ: Պատկերացրեք, որ Ձեր աչքի առջև ջուր է բարձրանում Ձեր դիմացի շենքի  պատուհանների վրայով, այնուհետև լուսե գունդը թափառում է մի պատուհանից մյուսը և, վերջապես, շենքը  ամբողջությամբ քանդվում է ու հաշված վայրկյանների ընթացքում վերակառուցվում: 3D պրոեկցիայի հնարավորությունները սահմանափակվում են միայն երևակայությամբ: Իսկ շենքերի ներսում ինտերիերային  3D պրոեկցիաները հաղորդում են նոր էմոցիաներ, օրինակ՝ ակումբներում և սրճարաններում մաշտաբային միջոցառումների անցկացման ժամանակ:

Հատուկ սարքավորումների օգնությամբ ստեղծվում է պրոեկցիայի օբյեկտի ճիշտ կրկնօրինակը: Ստեղծվում է 3D  պարունակություն , որի մեջ օգտագործվում են օբյեկտի ճարտարապետական լուծումները հաշվի առնող հատուկ էֆեկտներ: Հատուկ ծրագրային և ապարատային զուգակցության օգնությամբ տեղի է ունենում տեսապրոեկցիայի և իրական օբյեկտի պրոեկցիայի համադրում: Պրոեկտորների քանակը կախված է պրոեկցիոն օբյեկտի  մասշտաբից:

View video
x