AM | RU | EN
Սենսորային Համակարգեր
Ձեր ընկերության յուրօրինակությունը ընդգծելու համար “Interactive World”-ը առաջարկում է նորագույն հպազգայուն (սենսորային) համակարգեր: Համակարգերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ցանկացած մակերևույթ կարելի է վերածել հպազգայուն (սենսորային) համակարգի (Touch screen system), oրինակ` խանութի ցուցափեղկը կարելի է արտացոլել հպազգայուն (սենսորային) համակարգի միջոցով: Արտասահմանում լավագույն բրենդային խանութների սրահները արդեն սկսում են կիրառել հպազգայուն (սենսորային) համակարգերը՝ գնահատելով դրանց զգալի ներդրումը հաճախորդների ներգրավման գործում:

Հպազգայուն (սենսորային) համակարգերի միջոցով կարելի է լուծել տարբեր խնդիրներ: Մասնավորապես, հագուստի խանութի վաճառքի ծավալների աճին կնպաստի շուրջօրյա գործող հպազգայուն (սենսորային) ցուցափեղկը: Նույնիսկ ոչ աշխատանքային  ժամերին ցուցափեղկը կարող է ցուցադրել և վաճառել խանութի տեսականին հետևյալ կերպ. Գնորդը ծանոթանում է խանութի տեսականուն, փորձում է իր հավանած հագուստն ու պարագաները՝ «հագցնելով»  այն մոնիտորին երևացող մոդելներին:

Կիրառելով նմանատիպ նորամուծություն շուկայում՝ Դուք ձեր մրցակիցների նկատմամբ ձեռք եք բերում հետևյալ առավելությունները.

  • խանութը աշխատում է շուրջօրյա,
  • գնորդը միշտ տեղյակ է խանութի տեսականու և գների մասին,
  •  Դուք շարժվում եք տեխնոլոգիական «նորաձևությանը» համընթաց:

Իրենց մեջ տեղեկատվություն պարունակող սենսորային ցուցափեղկերն ու էկրանները կարող են օգտագործվել և՛ թանգարաններում և՛ բանկերում, այլ կերպ ասած, ցանկացած հաստատությունում, որտեղ ցանկություն կա գրավելու հաճախորդի ուշադրությունը: Օրինակ՝ առևտրի կենտրոնում հպազգայուն (սենսորային) մոնիտորի վրա կարելի է տեղադրել  ինտերակտիվ քարտեր, ինչը կհեշտացնի հաճախորդների   գործը: Հպազգայուն (սենսորային) էկրանի օգնությամբ կարելի է անցկացնել տարաբնույթ  ներկայացումներ: Հպազգայուն (սենսորային) համակարգերի կիրառման ոլորտները, փաստորեն, անսահմանափակ են

Գոյություն ունեն տարբեր տեսակի հպազգայուն (սենսորային) էկրաններ, որոնք աշխատում են տարբեր ֆիզիկական սկզբունքների հիման վրա, սակայն առանձնացնենք հիմնական տեսակները.

  •  Ռեզիստորային սենսորային էկրաններ,
  • Առաձգական սենսորային էկրաններ,
  •  Պրոեկցիոն-առաձգական սենսորային էկրաններ,
  • Մակերևութաձայնամեկուսիչ ալիքներով սենսորային էկրաններ,
  • Ինֆրակարմիր սենսորային էկրաններ,
  • Օպտիկական սենսորային էկրաններ:

Հպազգայուն (սենսորային) մակերեսը սարքավորմանը հաղորդում է շոշափման հստակ կոորդինատներ: Սենսորային համակարգերի գլխավոր բնութագրիչն է միաժամանակյա հպումների արձագանքման հնարավորությունը: Համաձայն նման հատկության համակարգերը բաժանվում են 2 տեսակի.

  • Single touch (համակարգը ճանաչում է միայն մեկ հպում),
  • Multitouch (համակարգը ճանաչում է 2 կամ ավելի միաժամանակյա հպումներ):

Նշյալ տեխնոլոգիաներից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ առավելություներն ու թերությունները. Սենսորային համակարգը ընտրելուց առաջ պետք է ուսումնասիրել ճշգրիտ խնդիրը և միայն դրանից հետո որոշել, թե որ տեխնոլոգիան կիրառել:

View video
x