AM | RU | EN
Ինտերակտիվ պատ/հատակ
Ինտերակտիվ հատակը արտապատկերում է (պրոեկցիա) հատակին, որը վայրկենապես արձագանքում է ցանկացած տեսակի շարժմանը: Հայտնվելով ինտերակտիվ պրոեկցիայի տիրույթում՝ մարդը իր շարժումներով կենդանացնում է տեսապատկերը: Նրա թեմատիկ ձևավորումը կարող է շատ տարբեր լինել. Դա կարող է լինել վիրտուալ ֆուտբոլ, ծաղկեպատ ճանապարհ, ստորջրյա աշխարհ: Համակարգը ավտոմատ կերպով է միանում և նրա աշխատանքի ընթացքում տեխնիկական սպասարկում չի պահանջվում:

Ինտերակտիվ հատակը կիրառելի է ամենուրեք, որտեղ հաճախորդի ներգրավման հավանակություն կա՝  առևտրի  կենտրոններում, կինոթատրոններում, խանութներում, հյուրանոցներում, ակումբներում և այլն: Այն կարելի է կիրառել նաև բազմաբնույթ ներկայացումների և  միջոցառումների ժամանակ:  Ինտերակտիվ հատակը հիանալի միջոց է ապրանքներն ու ծառայությունները խաղային եղանակով առաջ մղելու համար: Նմանատիպ գովազդը կգրավի այցելուների ուշադրությունը՝ առաջացնելով դրական էմոցիաներ: Մի քանի հաճախորդների հետ միաժամանակ շփման հնարավորությունը ավելի մեծ լսարան է ընդգրկում և բարձրացնում է գովազդային հաղորդագրության արդյունավետությունը: 

Ինտերակտիվ պատը ունի աշխատելու միևնույն սկզբունքը: Այս դեպքում ինտերակտիվ գրաֆիկան ստացվում է ցանկացած մակերեսով պատի վրա: Արտասահմանում ինտերակտիվ պատը  լայն կիրառություն ունի բրենդային խանութների ցուցափեղկերի ձևավորման, սպասասրահներում  հարմարավետ միջավայրի ստեղծման, ցուցահանդեսների  և միջոցառումների ժամանակ նորարարական շունչ հաղորդելու համար:

Այս համակարգի աշխատանքի սկզբունքը հետևյալն է.  շարժում գրանցող ինֆրակարմիր խցիկը գրանցում է շարժումը և հաղորդում այդ կոորդինատները համակարգին, որն էլ համադրում է այդ կոորդինատին համապատասխան գրաֆիկական անիմացիա:  Պրոեկտորը հատակի վրա պատկեր է ստեղծում և փոխում է այն համաձայն   համակարգչին տրված ծրագրի: Համակարգի մեջ  են մտնում՝ պրոեկտորը, շարժումը գրանցող ինֆրակարմիր խցիկը, ինֆրակարմիր պրոժեկտորը, համակարգիչը և ծրագրային ապահովումը:   

View video
x