AM | RU | EN
Ինտերակտիվ սրճարան
Ինտերակտիվ սրճարանը մի նոր քայլ է դեպի ապագան, որը Ձեզ և Ձեր այցելուներին աննկարագրելի զգացողություններ կպարգևի և հնարավորություն կտա այդ պատերի ներսում հայտվել վիրտուալ աշխարհում: Ձեր այցելուները կկարողանան կառավարել այն ամենը, ինչ գտնվում է իրենց շուրջ: Օրինակ, երբ նրանք սեղանի ինտերակտիվ վահանակին մեկ անգամ դիպչելով կատարում են պատվերը, կարող են նայել ճաշացանկը և յուրաքանչյուր ուտեստի մեջ մտնող բաղադրիչները, միանալ առցանց խոհանոցին և հետևել, թե ինչպես է խոհարարը իրականացնում նրա պատվերը:

Որպեսզի այցելուն ժամանակ չկորցնի մինչև պատվերի իրականացումը, նա կարող է հետաքրքիր ինտերակտիվ խաղի մասնակցել: Իսկ կանգնելով՝ նրանք անմիջապես հայտնվում են հատակի վրա գտնվող ինտերակտիվ տարածքում, որը, օրինակ՝ կարող է վերածվել ձկներով օվկիանոսի: Ինտերակտիվ սրճարանում բարի սեղանի մոտ նստած այցելուի ժամանակը աննկատ կանցնի: Բաժակը դնելով ինտերակտիվ բարի սեղանին՝ բաժակի տակ միանգամից կարելի է տեսնել հատուկ էֆեկտներ, որոնք այցելուին կարող են տեղափոխել երևակայության աշխարհ: Յուրաքանչյուր հպումով կարելի է մի նոր էֆեկտ ստանալ: Օրինակ, ջրի վրայով տարածվող ջրանկարներ, կամ միացնելով գծերը, արդյունքում կարելի է նախշ ստանալ: Ինտերակտիվ սրճարանի սեղանները կարող են տարանջատել ինտերակտիվ միջնորմները, որոնք իրենցից կիսաթափանցիկ մակերես են ներկայացնում: Դրանք հեշտությամբ վերածվում են սեփական օգտագործման էկրանների: Այցելուները հպման միջոցով կկարողանան նկարել, խաղալ, դիտել նկարներ, նախընտրած տեսահոլովակներ և ֆիլմեր:

Ինտերակտիվ տեխնոլոգիաները ռեստորանային բիզնեսի ապագան են: Սովորական սրճարանը հաճախորդների մոտ ասոցացվում է միօրինակ ինտերիերի հետ, իսկ ինտերակտիվ ռեժիմի դեպքում այն դուրս է գալիս երևակայության սահմաններից, և նրանք հայտնվում են վիրտուալ աշխարհում: Նման տեսարանը չի կարող քննարկման առարկա չհանդիսանալ: Սա միանշանակ Ձեր եկամտի մակարդակի աճն է ի հաշիվ հաստատությունում նոր ձևաչափի, որն էլ ավելացնում է Ձեր հաճախորդների թիվը: Դուք անգամ ստիպված չեք լինի ծախսեր կատարել գովազդի վրա: Ձեր հաստատության յուրօրինակության մասին խոսակցությունները հաշված օրերի ընթացքում կտարածվեն: Իսկ սա յուրաքանչյուր հեռուստագովազդից և արտաքին գովազդից էլ ավելի արդյունավետ է:

Կախված  Ձեր ցանկությունից, ինտերակտիվ սրճարանում կարող են տեղակայվել տարբեր նորարարական լուծումներ (հպազգայուն համակարգեր, ինտերակտիվ հատակ կամ պատ, հոլոգրաֆիկ 3D պրոեկցիա և այլն): Ինտերակտիվ սրճարան ստեղծելը բավականին բարդ տեխնոլոգիական պրոցես է, ուստի ցանկալի է աշխատել այս ապրանքի հիմնադիրների հետ: Մեր ընկերությունը բազմամյա փորձ ունի տարբեր տեսակի նորարարական լուծումներ տեղակայելու և տարբեր բարդության ինտերակտիվ պրոեկտների համար ծրագրային ապահովում ստեղծելու հարցում: Ինտերակտիվ գովազդի ոլորտում բավականաչափ հաջողությունների հասնելով՝ մեզ համար դժվար չի լինի առօրյա կյանք տեղափոխել մեր կողմից մշակված նորարարական տեխնոլոգիաները:

View video
x