AM | RU | EN
Վիդեոպատ, LFD պանելներ
SAMSUNG ընկերությունը առաջարկում է «գին-որակ» օպտիմալ հարաբերակցությամբ էներգախնայող և էկոլոգիապես բարձր լուսավորությամբ LED տեխնոլոգիաներով լայնաֆորմատ (LFD) վահանակներ, որոնցում լուսավորության համար օգտագործվում են ցերեկային լույսով լամպեր: Լուսադիոդային մատրիցան գտնվում է վահանակի ետևի մասում, այսինքն՝ հեղուկ-բյուրեղապակե վահանակը լուսավորվում է վահանակի հակադարձ մասով:

 Լուսադիոդների մատրիցայի նման դասավորվածության շնորհիվ ապահովվում է հեղուկ-բյուրեղապակե մատրիցաների ավելի բարձր միասեռությունը և վառ լուսավորվածությունը: SAMSUNG-ի տեսապատերի ստեղծման պրոֆեսիոնալ լուծումները նոր արտոնագրված տեխնոլոգիաների շնորհիվ արմատապես փոխում են տեսացուցադրումների հետ ինտերակտիվ համագործակցության տեսքն ու միջոցը: Ընդամենը 5,5 մմ տրամագծով գերնեղ շրջանակը կենտրոնացնում է օգտվողների ուշադրությունը պատկերների և ոչ թե շրջանակի վրա: Նեղ շրջանակով UD վահանակները առանձնանում են իրենց ավելի արդյունավետ հրապարակով, ինչը բացառապես կարևոր է տեսապատերի ստեղծման համար: Առևտրում և բիզնեսում մեր թվային վահանակները հանդիսանում են լայնորեն կիրառվող գովազդային-տեղեկատվական լուծումների հիմքը: SAMSUNG-ի տարբեր չափերի, տարբեր գործառույթներ իրականացնող և բարձր հուսալիությամբ օժտված  թվային ցուցափեղկերը, անկասկած, կգրավեն Ձեր նպատակային լսարանի ուշադրությունը: Վահանակները ունեն ուլտրանեղ շրջանակ, փոշուց և խոնավությունից պաշտպանված պատյան, որի շնորհիվ վահանակները կարող ենք տեղադրել ինչպես շենքի ներսում, այնպես էլ բացօթյա տարածքներում՝ բարձր և ցածր ջերմաստիճանի պայմաններում:

View video
x