AM | RU | EN
Ինֆորմացիոն տերմինալներ
Տեղեկատվական հպազգայուն (սենսորային) տերմինալը համակարգ է, որը թույլ է տալիս ցանկացած չափի տեղեկատվություն փոխանցել նպատակային լսարանին այն վայրերում, որտեղ մեծ թվով մարդիկ կան: Դա, առաջին հերթին, տեղեկատվության աղբյուր է. մոնիտորին ցուցադրվում են տեղեկություններ ապրանքների կամ ծառայությունների, ընկերությունների, չվացուցակնների մասին, առևտրի կենտրոններում կամ ցուցահանդեսներում տաղավարների գտնվելու վայրի մասին:

Մեր օրերում տարբեր նշանակության տեղեկատվական տերմինալները նորմաներ են հանդիսանում: Առանց դրանց դժվար է պատկերացնել ժամանակակից կյանքը: Օրինակ՝ տեղեկատվական հպազգայուն (սենսորային) կրպակները կարող են տեղադրվել խանութներում, առևտրային և ծառայություններ մատուցող կենտրոններում, գրասենյակներում, գործարաններում, թանգարաններում:    Տեղեկատվական սենսորային կրպակների կիրառման հիմնական պատճառը մեծ քանակությամբ մարդկանց միևնույն տեղեկատվությունը ուղարկելու անհրաժեշտությունն է:

Տեղեկատվական սենսորային կրպակը ունի հետևյալ առավելությունները.

  • Այն աշխատում է 24/7 սկզբունքով,
  • Բարձրացնում է սպասարկման որակի մակարդակն ու արագությունը,
  • Փոխանցում է ցանկացած չափի և ձևաչափի տեղեկատվություն մեծ թվով մարդկանց,
  • Փոխանցում է հստակ տեղեկատվություն, որը հիմնված է հաճախորդի պահանջի վրա,
  • Զբաղեցնում է փոքր տարածություն,
  • Ստեղծում է ընկերության իմիջ, որը համընթաց քայլում է տեխնոլոգիական «նորաձևության» հետ:

 Հպազգայուն (սենսորային) տերմինալը իրենից ներկայացնում է առանձին սարք, որը տեղադրված է էկրանի պողպատե պատյանի մեջ, սնուցվում է սովորական ցանցից, շատ տեղ չի  զբաղեցնում, ունի հաճախորդին հարմար անկյունային թեքություն և հագեցած է հատուկ ծրագրային ապահովմամբ:  Ծրագրային ապահովումը տեղադրվում է անմիջապես տեղեկատվական տերմինալի կամ ցանցի կենտրոնական սերվերի վրա: Ինտեգրվում է ցանկացած  ապրանքահաշվային  ծրագրի հետ և կարող է աշխատել ցանկացած տվյալների աղբյուրների հետ: Տերմինալի գործառույթները իրագործվում են հպազգայուն (սենսորային) էկրանի օգնությամբ:

View video
x