AM | RU | EN
3D Հոլոգրաֆիկ բուրգ
Հոլոգրաֆիկ բուրգը սարք է, որը կարող է կոնստրուկցիայի ներսում 3D պատկերի առկայությամբ իլյուզիա ստեղծել: Վերջերս մշակված «3D հոլոգրաֆիկ բուրգ» տեխնոլոգիան հնարավոր է դարձնում ապակյա բուրգի մեջ ցանկացած ձևաչափի տեղեկատվության 3D ներկայացումը: Տեխնոլագիայի կիրառումը շատ տարբեր է. սկսած յուրահատուկ ինտերիեր ստանալուց մինչև գովազդային տեղեկատվության արդյունավետ տրամադրում նպատակային լսարանին:

Կախված Ձեր պահանջներից հոլոգրաֆիկ բուրգը կարող է լինել տարբեր չափերի և ունենալ անհատական բովանդակություն: Տեխնոլոգիան թույլ է տալիս համադրել  գրաֆիկան  իրական օբյեկտների հետ: Ինֆորմացիայի տրամադրման նմանատիպ մեթոդը դառնում է  շատ լավ հիշվող և անսպասելի նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդի համար: Հոլոգրաֆիկ բուրգի օգնությամբ հնարավոր է եռաչափ տեսահոլովակների և բազմատեսակ ապրանքների ու սարքավորումների բնութագրիչների ցուցադրում, օրինակ՝ բջջային հեռախոսներ, տեսախցիկներ, ծխախոտի  տուփեր, սիգարներ, մանկական խաղալիքներ և այլն:  Տեղեկատվության ներկայացման նմանատիպ մեթոդը անմոռանալի տպավորություն կթողնի  նույնիսկ  ամենափորձառու լսարանի վրա: Օգտագործեք այս նոր տեխնոլոգիայի առավելությունները  Ձեր ապրանքանիշը որպես  յուրօրինակ և  ժամանակակից որակելու համար: 

Հոլոգրաֆիկ խորանարդը խորանարդի տեսք ունեցող կոնստրուկցիա է, որն ունի 2 ապակե պատ-էկրան, համակարգչին միացված է, վերջինս էլ իր հերթին համալրված է պատկերները կառավարելու  հատուկ ծրագրային ապահովմամբ:

Պատկերի արտացոլման ժամանակ ստացվում է օդում պտտվող հոլոգրամա: Նկարը կարելի է ուսումնասիրել միաժամանակ տարբեր կողմերից: Նման համակարգերի տեղադրումը ապահովվում է ընկերության ներսից: Կոնստրուկցիան կարելի է տարբեր չափերից պատրաստել, ինչպես նաև այն կարող է տեղադրվել ինտերիերի ցանկացած հատվածում:

View video
x