AM | RU | EN
3D գրաֆիկական անիմացիա
Մեր ընկերության "Production studio"-ն զբաղվում է 3D համակարգչային գրաֆիկայի միջոցով տեսահոլովակների ստեղծմամբ: Մենք առաջարկում ենք գովազդային հոլովակների, ներկայացումների (պրեզենտացիաների), կորպորատիվ և ուսուցողական ֆիլմերի, բարձրորակ անիմացիաների պատրաստում: "Production studio"-ն ձգտում է դեպի յուրօրինակ գեղարվեստական արդյունքներն ու գերազանց արտադրությունը: Մեր անիմատորների թիմը ստեղծում է ցանկացած բարդության կերպարային 3D համակարգչային գրաֆիկաներ:

Անիմացիոն հոլովակների ստեղծման ոլորտում ժամանակակից սարքավորումը, ծրագրային ապահովումը, մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը մեր ստուդիային թույլ են տալիս ներկայացնել 3D գրաֆիկայով ստեղծված բարձրորակ, ժամանցային, արդյունավետ հոլովակներ:

Բացի դրանից, մեր ընկերությունը մասնագիտացված է 3D անիմացիոն բովանդակության ստեղծմամբ այնպիսի նորարարական լուծումների կայացման մեջ, ինչպիսիք են՝ 3D Projection  Mapping-ը, 3D հոլոգրաֆիկ խորանարդը, թափանցիկ էկրանը, 3D խաղերի մշակումը և այլն:

Մեր 3D ստուդիայի վերջին ձեռքբերումն է Real 3D գրաֆիկայի (ստերեոսկոպիկ) ստեղծման տեխնոլոգիայի մշակումը: Նման եռաչափ գրաֆիկայի դիտարկման համար օգտագործվում են հատուկ 3D  ցուցափեղկեր, 3D ակնոցներ և եռաչափ գրաֆիկայի ստեղծման համար անհրաժեշտ ծրագրային ապահովում:

View video
x