AM | RU | EN
Վիրտուալ Խորհրդատու
Վիրտուալ խորհրդատուն հիանալի նորարարական և այլընտրանքային տարբերակ է հանդիսանում տեղեկատվությունը Ձեր նպատակային լսարանին հաղորդելու համար: Այն հատուկ ապակուց բաղկացած կոնստրուկցիա է: Մարդու կերպարը նախագծվում է կոնստրուկցիայի վրա:

Ինտենսիվ արհեստական լամինացիան պատկերին բնական պայծառություն և պարզություն է հաղորդում:Լրացուցիչ սարքավորումների կիրառումը թույլ է տալիս պատկերին ձայն ավելացնել: Վիրտուալ խորհրդատուն հասանելի է տարբեր կոմպլեկտացիայով և կարող է պատրաստվել հաշվի առնելով Ձեր բոլոր պահանջները: Օրինակ, նման համակարգը կարող է լինել ոչ միայն մարդու, այլև խոսող պատկերանիշի կամ կենդանի օբյեկտի տեսքով: Ըստ էության վիրտուալ խորհրդատուն կամայական չափի տեսաէկրան է, որը հստակորեն կրկնում է կենդանի մարդու ուրվագիծը: Վիրտուալ խորհրդատուն նոր լուծում է գովազդի շուկայում, որը ապրանքների և ծառայությունների առաջմղման գործում կարող է որակյալ և արագ տարբերակներ տրամադրել: Վիրտուալ խորհրդատուի շնորհիվ կարելի է ոչ միայն արդյունավետ կերպով փոխարինել սովորական առաջմղողին կամ սրահի ադմինիստրատորին, այլև զգալիորեն նվազեցնել ծախսերը և մեծացնել գովազդային կամ այլ արշավի արդյունավետությունը: Վիրտուալ խորհրդատուն կարող է ինքնուրույն հաճախորդներին պատմել Ձեր ապրանքների և ծառայությունների մասին, կարող է կիրառվել ցուցահանդեսների և ներկայացումների (պրեզենտացիաների) ժամանակ, առևտրային ու բիզնես կենտրոններում և այլն: Այն բացառում է մարդկային բացասական գործոնը՝ հիվանդությունները, ուշացումները… Նրա յուրահատկությունը կայանում է նրանում, որ թույլ է տալիս դիտորդների մոտ ուժեղ էմոցիաներ առաջացնել, և նրանց գիտակցության մեջ վառ տպավորություն թողնել ուղեցույցի պատմածի մասին: Վիրտուալ խորհրդատուի պատմության տեխնոլոգիան թույլ է տալիս դարձնել այն ինտերակտիվ՝ կախված պատվիրատուի ցանկությունից: Վիրտուալ խորհրդատուն ֆունկցիոնալ տեսանկյունից իրենից նախագծվող պատկեր է ներկայացնում, որը պատրաստված է օրգանական ապակուց և ղեկավարվում է համակարգչով՝ մարդու ուրվագծի վրայով: Վիրտուալ մանեկենի հիմքում հակադարձ պրոեկցիայի շերտն է, որը թույլ է տալիս լայն տեսադաշտով վառ և ցայտագույն պատկեր հաղորդել և, համապատասխանաբար, մեծ թվով հանդիսատես գրավել: Իսկ հատուկ ծրագրային ապահովումը թույլ է տալիս պրոեկցիան հստակորեն իրագործել: Կոնստրուկցիան նաև հագեցած է ձայնի հաղորդման դինամիկայով:

View video
x