AM | RU | EN
Թափանցիկ էկրան
Թափանցիկ էկրանները առանց լուսավորման լամպերի հեղուկ–բյուրեղային էկրաններ են: Նրանք սպիտակ գույնը փոխանցում են էկրանի թափանցիկ հատվածներին և թույլ են տալիս փոխազդել իրական օբյեկտների հետ ինչպես վիրտուալ բովանդակության մի մասի հետ: Նրանց վրա պատկերը կարող է զբաղեցնել ինչպես էկրանի ամբողջ մակերեսը, այնպես էլ նրա մի մասը, ինչն էլ լրացուցիչ տեսողական էֆեկտներ է ավելացնում: Էկրանի առջև գտնվող մարդը կարող է տեսնել և՛ էկրանին երևացող տեղեկատվությունը և՛ այն, ինչ կատարվում է վահանակից այն կողմ:

Այս էկրանները կարող են գունային լայն գամմա հաղորդել, ունեն թարմացման հաճախականության  այն նույն ցուցանիշները, ինչ որ ավանդական հեղուկ–բյուրեղային էկրանները, ինչպես նաև կարող են լինել հպազգայուն:

Թափանցիկ էկրանները կարող են կիրառվել շատ տեղերում, օրինակ, գովազդային  վահանակներում, ինտերակտիվ տեղեկատվական վահանակներում, խանութների ցուցափեղկերին, արդյունաբերական սառնարանների դռներին և այլն: Ցուցափեղկերը և ոչ մեծ գովազդային վահանակները, որոնց պատրաստելիս  հաշվի է առնվել այս տեխնոլոգիան, պարզապես չեն կարող հետաքրքիր  չլինել, և  չեն կարող չգրավել անցորդների  ուշադրությունը: Թափանցիկ էկրանների կիրառման ոլորտը չի սահմանափակվում ցուցափեղկերով: Դրանք լրացուցիչ տեսողական էֆեկտների և տեղեկատվության  միջոցով իրականությունը ընդլայնելու  հիանալի միջոց կարող են հանդիսանալ: 

Առաջին հայացքից թափանցիկ էկրանները  իրենցից ապակի են ներկայացնում: Սակայն իրականում դրանք առանց լուսավորման լապտերի հեղուկ–բյուրեղային էկրաններ են,  որոնց վրա հատուկ շերտ  է ամրացված, ինչն էլ նման մոնիտորի ակտիվ մասն է հանդիսանում: Ոչ աշխատանքային  վիճակում այդ շերտը ամբողջությամբ թափանցիկ է, ինչպես այն ապակին, որին ամրացված է: Կոնստրուկցիայի մեջ է մտնում նաև հատուկ ծրագրային ապահովմամբ հագեցած համակարգիչը, որն էլ ապահովում է համակարգի աշխատանքը:

View video
x